Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Անուշ» օպերան` առաջին անգամ գյուղի բեմում

Հուլիս 10,2012 16:04

Հուլիսի 9-ին Արարատի մարզի Զովաշեն գյուղի մշակույթի տանը տեղի ունեցավ Երեւանի Ալ. Սպենդարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի ելույթը: Օպերային թատրոնի վաստակաշատ խումբը ներկայացրեց  կոմպոզիտոր  Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան, դիրիժոր` Կարեն Լավչյանի ղեկավարությամբ: «Անուշ» օպերան  Հ. Թումանյանի «Անուշ» պոեմի համանուն օպերան է, որ Տիգրանյանը գրել է  1908 թ-ին:

Նախաձեռնությունը Ռուբիկ Հակոբջանյանի մարտական ընկերներինն էր, որը կյանքի կոչվեց Զովաշեն գյուղի գյուղապետ Հրայր Հակոբջանյանին օգնությամբ, ով կարեւորելով մշակույթի դերը մարդկանց կյանքում` կազմակերպել էր այն:

«Գյուղում այգեկութ է, եւ շատ հաճախ  մարդիկ  օպերա կամ թատրոն գնալու ժամանակ  եւ միջոցներ չունեն: Նախապես որոշված չէր` թատրոն  թե օպերային ներկայացում կլիներ, այս պահին սրա հնարավորությունն ունեինք: Հուսով եմ, որ ծրագիրը շարունակական կլինի»,-ասաց Հ. Հակոբջանյանը:

Դիրիժոր Կարեն Լավչյանը նշեց,  որ հնարավոր չէր ամբողջ ներկայացումը բերել գյուղ, քանի որ մեծ երգչախումբ եւ նվագախումբ է ուղեկցում ողջ ներկայացման ժամանակ:

«Ստեղծել ենք ներկայացման «շարժական» տարբերակը, որում ներառված են լավագույն հատվածները եւ չկան իմաստային կորուստներ:  Այն հատվածները, որտեղ ֆիզիկապես հնարավոր չէր  կատարել` զետեղել ենք ասմունք, որը կարդում է օպերայի մենակատար Տիգրան Դավթյանը: Հայաստանի շատ քաղաքներում ելույթներ ունեցել ենք, բայց գյուղերից` առաջինն է: Սա հնարավորություն է հայ ժողովրդի  ստեղծած երաժշտական լավագույն կոթողը վերադարձնել  ժողովրդին` լավագույն կատարողների միջոցով՞:

Ներկայացմանը ներկա էր նաեւ Արարատի փոխմարզպետ Սամվել Մինասյանը, ով, շնորհակալություն հայտնելով  կատարողնեիրն, նշեց, որ առիթ է ունեցել «Անուշ» օպերան լսել Գոհար Գասպարյանի կատարմամբ, որի ժամանակ նույն հուզական ապրումներն է ունեցել:
Արարատի մարզպետարանի աշխատակազմի, Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Անահիտ Հակոբյանն էլ ասաց, որ իր համար սա գեղեցիկ անակնկալ էր, քանի որ Զովաշենը մարզի ամենափոքր գյուղերից մեկն է:
«Հիացած եմ, որ գյուղի բնակչությունը հնարավորություն ունեցավ տեսնելու եւ լսելու «Անուշ» օպերան: Գյուղում միջոցառումներ լինում են, բայց այս մասշտաբի` ոչ: Պետք է այնպես անենք, որ մշակութային կյանքը տեղափոխվի նաեւ մարզեր: Կփորձենք, որ այսպիսի ներկայացումներ լինեն նաեւ մարզի այլ համայնքներում»- ասաց Անահիտ Հակոբյաանը:
«Ներկայացումը մեծ բավականություն պատճառեց բոլորիս: Սա իսկապես աննախադեպ էր, քանի որ գյուղում օպերային ելույթ դեռ չէր հնչել»-ասաց ուսուցչուհի Գայանե Պետրոսյանը
Գյուղի բնակչուհի Աննա Մանասարյանն էլ ասաց, որ հոգեւոր սնունդ քիչ են ստանում, սակայն համայնքի ղեկավարի շնորհիվ լրացվեց այդ բացը:
«Դերասանական կազմը պրոֆեսիոնալ էր: Հուսով ենք, սա դեռ սկիզբն է»-ասաց Ա. Մանասարյանը:
Լուսանկարները` Հայկ Կարապետյանի
Sunset11` mynews.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031