Կեղծ օղիների գործը կարճված չէ. արտադրությունը ցանկացած ժամանակ կարող է վերսկսվել, այդ դեպքում, նույն օրն իսկ, ՀՀ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը կարձագանքի դրան: Այս մասին հուլիսի 10-ի ասուլիսում հավաստիացրեց ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանը:
ԴԱՀԿ ղեկավարը նշեց նաև, որ կատարվել է կատարողական թերթի պահանջը՝ արգելել «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ի կողմից «Խլոպցի», «Ռուսկի բրիլիանտ», «Ուկրաինկա» ապրանքային նշանների օղիների արտադրությունն ու իրացումը:
«Փաստինֆո» լրատվական գործակալություն