Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյանը հենց այն քրեածին օլիգարխիայի ներկայացուցիչն է, որն այսօր անձամբ է դարձել այդ համակարգի զոհը. Կարինե Հակոբյան

Հուլիս 10,2012 15:36

Այսօր հրապարակախոս, հասարակական գործիչ Կարինե Հակոբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Հայաստանում տեղի ունեցող երեւույթների մասին՝ ասաց, այդ դրանք օրինաչափություն են նոր զարգացող ժողովրդավարական երկրների համար: «Այսօր քաղաքացիական հասարակությունը դեռ սաղմնավորման ընթացքի մեջ է: Եվ բոլոր շեղումները, բացերը, թերությունները օրինաչափություններ են, որով անցել են բոլոր ժողովրդավարական երկրները: Բայց մենք պետք է գնանք առաջ՝ ճահճից դուրս գալու համար»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է վերջերս տեղի ունեցած ողբերգական դեպքին՝ «Հարսնաքարում» սպանված Վահե Ավետյանին, ապա, ըստ նրա, շատ կարեւոր է, եւ պետք է, որ հասարակությունն իր ձայնը բարձրացնի:

«Մաշտոցի» պուրակի մասով էլ ասաց. «Պայքարը շատ ազնիվ էր, բայց դրա ավարտն անձամբ ինձ չբավարարեց: Երբ նախագահն է հարցը լուծում, նա դրանով ասում է՝ չկա պետություն, կա միայն մեկ անձ, որը որոշում է բոլորի փոխարեն: Նույնը «Հարսնաքարի» դեպքում է: Մենք պետք է ընդունենք, որ պայքարում ենք ոչ թե մեկ օլիգարխի, այլ երեւույթի դեմ: Ռուբեն Հայրապետյանը հենց այն քրեածին օլիգարխիայի ներկայացուցիչն է, որը այսօր անձամբ է դարձել այդ համակարգի զոհը: Իսկ այսպիսի երկրում բոլորն են զոհ»,- հավելեց Հակոբյանը, ըստ որի՝ ամբողջ Հայաստանը ծայրից ծայր խնդիր է:

«Մենք պետք է պայքարենք հիմնական խնդրի դեմ: Եվ «Հարսնաքարում» տեղի ունեցած ողբերգական դեպքը պետք է լինի հիմնական պատճառը՝ մեր օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու համար: Եվ նրանք, ովքեր գտնում են, որ մեր օրենքները լավն են, բայց վատ են գործում, թող լավ ծանոթանան օրենքներին: Ցավոք՝ մենք ձեւավորված քաղաքացիական հասարակություն չենք: Հասարակությունը վտանգավոր նիրհի մեջ է, պետք է արթնանա»,-հավելեց Հակոբյանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031