Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Որտե՞ղ կարող ես հանդիպել հայտնիներին. Կասկադից մինչեւ «Մասիվի այգի»

Հուլիս 10,2012 15:21

 

Մենք բոլորս էլ սիրում ենք զբոսնել Երեւանում եւ  ունենք սիրելի զբոսավայրեր: Մեկը սիրում է Հյուսիսային պողոտան, մյուսը` Հանրապետության հրապարակը, մեկ ուրիշն էլ` նախընտրում է Մաշտոցի պողոտան:
Հանրությանը հայտնի մարդիկ նույնպես չեն խուսափում զբոսանքից: Որտե՞ղ կարող ես նրանց տեսնել, ինչպիսի՞ զբոսանք են նրանք նախընտրում, փորձեցինք պարզել հենց նրանցից: Հեռուստահաղորդավար Կարեն Քոչարյանը սիրում է զբոսնել գիշերային Երևանի կենտրոնում` հիմնականում` Կասկադում, Կարապի լճից մինչև Հանրապետության հրապարակ, բայց ոչ թե Հյուսիսային պողոտայով, այլ Աբովյանով փողոցով . «Ընդհանրապես շատ եմ սիրում գիշերային հանգիստ Երևանը: Ուղղակի սիրում եմ իմ մանկության և պատանեկության Երևանը: Պողոտան գեղեցիկ է, բայց` իմը չէ»:
Դերասան Հովհաննես Բաբախանյանը նույնպես սիրում է Կասկադը եւ զբոսանքը` Աբովյան փողոցում: Նա նաեւ լինում է Օպերայի շրջակայքում:
«Ամենաշատը սիրում եմ Կասկադի վերևից նայել քաղաքին»,- ասում է դերասանուհի Լալա Մնացականյանը: Դերասանուհի` Արմինե Պողոսյանն ազատ ժամանակ, հատկապես երեկոյան ժամերին, զբոսնում է Կարապի լճի մոտ, սիրում է նաեւ շրջել Օպերայի տարածքով:
Հետաքրքիր էին երիտասարդ հայտնիների նախասիրությունները. նրանցից միայն երգիչ Արսեն Գրիգորյանն էր, որ ուներ զբոսանքի համար իր սիրելի վայրերը. «Սիրում եմ մեր քաղաքը: Զբոսնում եմ շատ քիչ, չնայած նրան, որ սիրում եմ քայլել Կասկադով, Հյուսիսային պողոտայով ու Հաղթանակի զբոսայգում»:
Հաղորդավար Դելոն` նույն ինքը Վահագ Ստեփանյանը, ասում է`հանգստի համար զբոսնում է Երեւանում, բայց կոնկրետ սիրելի վայր չունի: Իսկ «Armenoid’s»-ի Էդգար Ռոստոմյանը վերջին անգամ կնոջ հետ է զբոսնել` ոչ թե քաղաքի կենտրոնում, այլ «Մասիվի այգում»:
«Երեւանում շատ եմ զբոսնում, չնայած, որ զբոսանքի համար նախատեսված վայրերը խեղդված են սրճարաններով եւ ռեստորաններով, իսկ մնացած մասն էլ անխնա է ու անտեսված»,- ասում է երգիչ Անդրե Սիմոնյանը:

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031