Խարկովի «Մետալիստ» ֆուտբոլային ակումբի նախագահ Ալեքսանդր Յարոսլավսկին պատմել է, թե Եվրո 2012-ին ինչով են զբաղվել «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի հետ:
«Մեր տանը չենք եղել: Մեքենայով շրջել ենք քաղաքում, իսկ երեկոյան գնացել գիշերային ակումբ, որտեղ այցելուները, քիչ էր մնում, նրան հարյուրավոր փոքրիկ հուշանվերների բաժանեին», – լրատվամիջոցներին ասել է նա:
Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության բրոնզե մեդալակիր ակումբի բոսը խոսել է նաեւ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի մասին: «Ես ինձ ավելի հարմարավետ զգում եմ ջինսե տաբատով եւ վերնաշապիկով: Սակայն Պլատինին ինձ ստիպում էր կոստյում կրել` մշտապես ասելով, որ ուզում է ինձ համար նոր ջինս գնել, որովհետեւ իմ հագինը մաշված է ու քրքրված», – ծիծաղելով պատմել է Յարոսլավսկին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ