Կրասնոդարի երկրամասի վարչակազմը հաղորդել է, որ վերջին տվյալներով` տարածաշրջանում տեղի ունեցած ջրհեղեղի հետեւանքով զոհվել է 172 մարդ։
Ավելի վաղ հաղորդվում էր 171 զոհվածների մասին։
«Վերջին պաշտոնական տվյալներով` ջրհեղեղից տուժածների թիվը հասել է 30 հազարի, զոհվել է 172 մարդ, ջուրը վնասել է սոցիալական նշանակություն ունեցող շուրջ 200 օբյեկտ», – ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` ասված է երկրամասի վարչակազմի մամուլի ծառայության հաղորդագրությունում։
«Ազատություն» ռադիոկայան