Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արթիկի հին քաղաքապետը կպայքարի ՞ նորի դեմ

Հուլիս 10,2012 14:58

Մուշեղ Պետոյանը կլինի՞ ԲՀԿ թեկնածուն

Շիրակի մարզպետարանի պաշտոնյաներից շատերի կանխատեսմամբ՝ առաջիկա ՏԻՄ ընտրությունները հատկապես դաժան են լինելու մարզի երկրորդ քաղաքում` Արթիկում: Այստեղ քաղաքապետի պաշտոնի համար շրջանառվում են մի քանի անուններ. գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Խաչատուր Վարագյանը, որն արթիկցիներից շատերի բնութագրելով՝ «աչքը կուշտ» մարդ է, համենայնդեպս բնակիչներին հասանելիք տեղեկանքները երբեք չի վաճառում: Ցանկում կա նաև նախկին քաղաքապետ Հմայակ Աբրահամյանի անունը, որը մոտ 10 տարի զբաղեցրել է Արթիկի քաղաքապետի պաշտոնը, նույնպես ՀՀԿ-ական է, չնայած տեղացիների վստահեցնելով՝ ԱԺ ընտրություններում սատարել է ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանին: Չի բացառվում նաև, որ ԲՀԿ-ն ևս առաջադրի իր թեկնածուին:

Aravot.am-ը ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանից հետաքրքրվեց, թե արդյոք ԲՀԿ-ի թեկնածուն հենց ինքը չէ՞: « 2 օրվա ընթացքում հստակ կլինի, թե ով կառաջադրվի Արթիկի քաղաքապետի պաշտոնում, այս պահի դրությամբ հայտնի չէ, քանի որ ԲՀԿ քաղաքական խորհուրդը դեռ որոշում չի կայացրել»,-ասաց մեծամասնական ընտրակարգով հաղթած պատգամավորը` միաժամանակ հասկացնելով, որ այդ թեկնածուն ինքը չէ:

Իսկ Արթիկի նախկին քաղաքապետ Հմայակ Աբրահամյանն իր առաջադրման մասին շրջանառվող լուրերը մեկնաբանեց այսպես. «Պատի տակի խոսակցություններ են, դե, ժողովորդ է , խոսում է, դեռ ժամանակ կա, կտեսնենք կառաջադրվե՞մ, թե՞ ոչ, դեռ չեմ որոշել»: Իսկ վերջինիս առաջադրման դեպքում ո՞ր մի ՀՀԿ-ականին կսատարի հարազատ կուսակցությունը` հի՞ն, թե՞ նոր քաղաքապետին, այս մասին նախկին պաշտոնյան կարծես թե չգիտեր:

Ի դեպ, Արթիկի նախկին քաղաքապետի առաջադրման հետ կապված Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության պետ Կարլեն Աբրահամյանը մեզ հետ զրույցում ասաց. «Նա շատ էր ակտիվացել ԱԺ ընտրությունների ժամանակ, բայց կոնկրետ իրենց չեմ լսել , որ ասի՝ թեկնածությունս դնելու եմ, այս մասին բոլորը խոսում են, բացի իրենից»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031