Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյան. «Ադրբեջանի բանակը ի զորու չէ լուծելու իր առջև դրված խնդիրները»

Հուլիս 10,2012 14:42

 «Ղարաբաղյան հակամարտությունը  թևակոխել է  միայն Մինսկի փուլ, որտեղ կամ պետք է իրենք՝ հակամարտության կողմերը, գտնեն ուղիներ ադապտանալու այս նոր իրավիճակին, կամ պետք է բախումներ լինեն»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը և հավելեց. «Ղարաբաղյան հակամարտության առումով կպարտադրվի մի տարբերակ, որից խուսափելու հնարավորություն կողմերը չեն ունենալու»:  Մասնավորեցնելով ասվածը՝ պարոն Սաֆարյանը նկատեց. «Հակամարտության մենեջմենթն է, որ պետք է թույլ չտա հակամարտությանը դուրս գալ թույլատրելի զարգացումներից»:

Խոսելով պատերազմի վերսկսման վտանգի մասին՝ Ս. Սաֆարյանն այսպիսի կարծիք հայտնեց. «Հավանական չեմ համարում այն պարզ պատճառով, որ ոչ միայն կողմերը չեն կարող հասնել այն նպատակներին, որ դրել են, այլև հունիսյան դեպքերը ցույց տվեցին, որ Ադրբեջանի բանակը ի զորու չէ լուծելու իր առջև դրված խնդիրները: Արդեն իսկ ժամանակն է գիտակցելու, որ այն ծրագրերը, որ հասարակության որոշ մասի կողմից քննադատվում էին, այդ ծրագրերը տարածաշրջանում այժմ խաղաղության երաշխավորներից մեկն են դարձել: Բայց երբեք միջազգային հանրությունը թույլ չի տա վտանգել այդ ծրագրերը, որոնց վրա խոշոր գումարներ են ծախսվել, չեն կարող խաչ քաշել այդ ամենի վրա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031