«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով այս օրերին գտնվում է Եվրոպայում, համատեղելու է հաճելին եւ օգտակարը: Ինչպես հայտնի է, արձակուրդում գտնվող վարչապետն իր արձակուրդի առաջին օրերը պետք է պրոֆիլակտիկ բուժզննում անցներ եվրոպական կլինիկաներից մեկում, ապա հանգիստը շարունակեր ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում: Այսպես, Եվրոպայում գտնվելու օրերին նա մասնակցելու է նաեւ իր եվրոպացի գործընկերներից մեկի որդու հարսանյաց արարողությանը: Ենթադրվում է, որ այդ հարսանիքին մասնակցելու է Եվրոպական միության ողջ էլիտան:
«Առավոտ» օրաթերթ