Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյանը վստահ է, որ Հովիկ Աբրահամյանի պատճառով նոր բախումներ կառաջանան՝ «Հարսնաքարի» շուրջ

Հուլիս 10,2012 13:23

Այսօր ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հրավիրած ասուլիսում անդրադառնալով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ «Հարսնաքարի» հետ կապված իրենց դիմումի մերժմանը՝ նշեց. «Մենք՝ պատգամավորներս, իրավասություն ունենք ցանկացած հարցով դիմելու: Մենք պարզապես խնդրել էինք, որպեսզի ամփոփ մեր տեսակետը ներկայացնի իրավասու մարմիններին: Հասկանում ենք, որ այդպիսի իրավասություն չունի, բայց կարող է այդ ամեն ինչը ներկայացնել որպես ԱԺ տեսակետ, եթե դրան միանա նաեւ ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը: ԱԺ նախագահը կարող էր ձեւ, եղանակ գտնել արագ դա անելու, որովհետեւ ժամանակը սուղ էր: Ինչ վերաբերում է գործին խառնվելուն, մենք հարցեր կտայինք, եթե գործի հետ կապված էր՝ թող չպատասխաներ: Հիմա չի ուզում անել, պատգամավորները որոշել են հարցաշար կազմել, դա ուղարկել համապատասխան մարմիններին՝ թող պատասխանեն, ի՞նչ անենք, դա էլ հո պարտավոր են պատասխանել»:

Ըստ Արմեն Ռուստամյանի, հասարակության մեջ մնացել են չպատասխանված հարցեր՝ թիկնազորային օրենքո՞վ են գործել այդ անձինք, եթե թիկնազոր չէ, ո՞վ էր իրենց հնարավորություն տվել, որ իրենց այդքան սանձարձակ պահեին. «Հասարակության համբերության բաժակը լցվեց: Դեպքեր են եղել էլի, մահ է եղել, որ կոծկվել է, այս երեւույթը մի վիճակ է առաջացրել Հայաստանում, որ գոյություն ունի անպատժելություն, ժամանակն է այս երեւույթի դեմն առնելու համար: Մի բան այն չի մեր հասարակության, մեր գործադիրի գործողությունների մեջ, որ այս հարցը չի լուծվում, ուրեմն պետք է ԱԺ-ն միջամտի: Ձեւեր կան, եւ ես չեմ հասկանում, թե ինչու պետք է ԱԺ-ն իր գործառույթներից հրաժարվի: Պատահական մարդիկ կարող են սադրիչ գործողություններով հրահրել, հարցը ուրիշ կողմով տանել, բախումներ լինեն ու հարցը տեղափոխվի ուրիշ հարց: Մի հատ Մարտի 1 ունեցանք, դա մեզ դաս չեղա՞վ: Ռուբեն Հայրապետյանը քայլը կատարել է նախնական, նվազագույնն, ինչ անհրաժեշտ է, բայց մանդատ դնելով՝ չես փոխի ոչինչ: Հովիկ Աբրահամյանի մերժումը շատ ավելի վատ ազդակ է լինելու հասարակության համար, պետք է հասարակության մտքինը փարատվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031