Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԱԿ ներկայացուցիչ Մեր ջանքերը չեն համապատասխանել մարտահրավերների մասշտաբներին

Հուլիս 10,2012 13:16

Հունիսի 12-24-ը Ռիո Դե Ժանեյրոյում ՄԱԿ-ի «Կայուն զարգացման» համաշխարհային գագաթաժողովից վերադարձած հայկական պատվիրակությունն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց գագաթաժողովում իրենց մասնակցության արդյունքները:

Բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը ներկայացրեց գագաթաժողով տարած իրենց ազգային զեկույցը: Ըստ նրա, տարբեր բնագավառների խնդիրներին, պետական կառույցների ու քաղաքացիական հասարակության համագործակցության, կանաչ տնտեսության մարտահրավերների ու խոչընդոտներին դիմագրավելու դրույթներ եւ առաջիկա տասը տարիների մարտահրավերների լուծման տարբերակներ պարունակող զեկույց էր:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւան էլ ասաց , որ հայ պատվիրակությունը լավ պատրաստված էր Ռիո մեկնել: Հետո էլ անդրադարձավ գագաթաժողովում քննարկված խնդիրներին: Ըստ նրա, աշխարհում յոթ միլիարդ բնակչություն կա , իսկ մինչեւ 2015 թվականը, ըստ գնահատականների, հնարավոր է հասնի ինը միլիարդի. «Ամեն օր աշխարհի մեկ միլիարդ բնակչությունը մնում է անոթի, 1,4 միլիարդը ապրում են օրական մեկ դոլար քսանհինգ ցենտից պակասով, 1,5 միլիարդը էլեկտրականությունից օգտվելու հնարավորություն չունեն: Այս մտահոգիչ թվերն ապացուցում են, որ ավանդական զարգացման մոդելն այլեւս արդյունավետ չէ ու պետք է մտածել նոր ուղղությունների մասին»:

Տիկին Գերչեւայի խոսքերով, արդեն քառասուն տարի է՝ մարդկությունը որոնում է կայուն զարգացման մոդելը .«Մեր ջանքերը այս օրից ի վեր չեն համապատասխանել մարտահրավերների մասշտաբներին, չափից երկար ժամանակ է ինչ ապավինում էինք , որ կարող ենք սպառել դեպի բարեկեցություն ու կայունություն տանող մեր ուղին»:

ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցիչը նաեւ ասաց, որ Ռիո-ի գագաթաժողովը ՄԱԿ-ի երբեւէ անցկացրած ամենախոշոր միջոցառումն էր, որին մասնակցել են ավելի քան քառասուն հազար մասնակիցներ տարբեր բնագավառներից ու պետություններից: Գագաթաժողովի ընթացքում հավաքված նվիրատվության խոստումներն էլ հասել են հինգ հարյուր տասը միլիարդ դոլարի. Այն ծախսվելու է բնապահպանական նպատակներով՝ աղետների սպառնալիքների նվազեցմանը,կենսաբազմազանության եւ այլ հարցերով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031