Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԴԱՀԿ-ի խղճին ծանր է նստում, որ մարդուն զրկում են վերջին կացարանից

Հուլիս 10,2012 13:10

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերության արտադրած օղիների կեղծ խմբաքանակը, որոնք նմանեցված են ռուսական ու ուկրաինական հայտնի ընկերությունների արտադրանքին, Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը (ԴԱՀԿ-ն) վաճառքից արդեն հանել է: Այսօր նախարարությունում տեղի ունեցած ասուլիսում այս մասին հայտնեց ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը: «Ալեքս Գրիգի» օրինախախտունը հայտնաբերել էր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, ինչի համար տնտեսվարողը տուգանվեց: Առգրավվել են նաեւ պիտակները, խցանները: Պարոն Պողոսյանի խոսքերով, սակայն այս գործով վարույթը չեն կարճել, քանի որ՝ ըստ նրա չի բացառվում, որ «արտադրությունը կարող է ցանկացած ժամանակ վերսկսել»:

Գլխավոր հարկադիր կատարողի պետի տվյալներով, 2012-ին հարուցվել է 51 447 կատարողական վարույթ, ինչի արդյունքում 7 միլիարդ դրամի բռնագանձում է եղել:

Այս վարույթների մեջ մեծ տոկոս են կազմում ֆիզիկական անձանց նկատմամբ հարուցված վարույթները: Շուրջ 1 միլիարդը գանձել են ֆիզիկական անձանցից: Միհրան Պողոսյանի ներկայացմամբ, դրանց մեջ զգալի թիվ են կազմում վարկի տակ մնացած քաղաքացիները, որոնք չկարողանալով բանկի տոկոսների տակից դուրս գալ՝ տունը կամ այլ գույք կորցնում են:

Ծառայության պետն այս առիթով պատրաստվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ եւ առաջարկել, որպեսզի մեկ բնակարան ունեցող մարդը չկարողանա իր ունեցած վերջին գույքը գրավ դնել ու մնալ անօթեւան. «Մենք ստիպված ենք դատարանի վճիռը կատարելու եւ չգիտենք՝ այդ մարդը որտե՞ղ պետք է ապրի, դա այսօր համար առաջին խնդիրն է, շատ ժամանակ վտարումը կատարել ենք եւ անտուն մնացած մարդուն տարել ենք, ինքներս տեղավորել հանրակացարան, հիմա փորձում ենք այդ խնդիրը գլոբալ լուծել»:

14 գործ ուղարկվել է դատախազություն, որից 6-ի նկատմամբ քրեական գործ է հարուցվել 11-ն էլ կեղծ սնանկության հետ կապված գործեր են:

Պարոն Պողոսյանը խորհուրդ տվեց միջնորդների չվստահել եւ աճուրդներին հետեւել հարկադիրի կայքի միջոցով, որտեղ էլեկտրոնային տարբերակով զետեղված է վաճառվող գույքը. «Մի մարդ ներկայացրել էր, որ ցանկացած գույք կարող է տրամադրել հարկադիրից էժան գներով եւ բազում մարդկանցից մեծ գումարներ էր հավաքել: Ներկայումս նրա դեմ քրեական գործ է հարուցված»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031