Լրահոս
Օրվա լրահոսը

Չորս պարտիա` չորս հաղթանակ

Հուլիս 10,2012 12:52

Հունաստանի Ռեթիմնո քաղաքում ընթացող շախմատի միջազգային 4-րդ բաց առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի անդամ, համաշխարհային օլիմպիադայի հաղթող եւ աշխարհի թիմային չեմպիոն, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը կայացած բոլոր չորս տուրերում հաղթել է մրցակիցներին եւ հարյուր տոկոսանոց արդյունքով գրոսմայստերներ Յուրի Կրիվորուչկոյի (Ուկրաինա) ու Անդրեյ Ռիգաչովի (Ռուսաստան)  հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այսօր Գաբրիելը սպիտակներով խաղում է Կրիվորուչկոյի հետ:

Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը` Տիգրան Մամիկոնյանը, 2,5 միավորով 168 մասնակիցների մեջ ընթանում է 44-րդ հորիզոնականում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031