Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ Գերագույն մարմնի ժողովում տհաճ հարցեր են եղել

Հուլիս 10,2012 12:50

Այսօր հրավիրած ասուլիսում ՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը  բացատրեց, թե ինչու են իրենք ժողովները փակ անցկացնում. «Ընտանիքում որոշումների կայացմանը հարեւանները չեն մասնակցում, բայց մենք մեր որոշման մասին հայտարարություն ենք տարածում: Խորհուրդ չեմ տա Դաշնակցության մեջ թեւեր փնտրելու, որովհետեւ Դաշնակցությունը թեւեր չունի, ունի առանցք: Այս ժողովը փաստեց, որ մենք միասնական դուրս եկանք: Դաշնակցությունը ծովի պես ինքնամաքրվելու հատկություն ունի, ժողովներից հետո միշտ ինքնամաքրվելով հանդարտվում են, եւ կառույցը հստակ իր ուղղություններով շարունակում է առաջ գնալ»:

Նա նաեւ նշեց, որ Գերագույն մարմինն ընտրվում է փակ գաղտնի քվեարկությամբ. «Որպեսզի որեւէ կասկածներ չլինեն՝ տեղեկացնեմ, որ գերագույն մարմնի 11 անդամները ընտրվել են 9 փուլով անցկացված քվեարկությամբ, այսինքն՝ ընտրվել են հստակ, ժողովրդավարական սկզբունքներով»:

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, որ քիչ առաջ հայտարարել էր, որ նախագահական ընտրությւոններին գնում են սեփական թեկնածուով, հարցին՝ միասնական թեկնածու ունենալը բացառո՞ւմ եք՝ պատասխանեց, որ եթե ընդդիմադիր դաշտը կարողանան  համախմբել, գուցե Գերագույն մարմինը քննարկի այդ թեկնածուի հարցը:

Ինչ վերաբերում է միասնական շտաբին, պարոն Ռուստամյանը նշեց. «Միասնական շտաբն իր առաքելությունն ավարտել է, հիմա այդպիսի շտաբ չկա»:

ՀՅԴ-ն հաշվարկել է, որ նախագահ Սերժ Սարգսյանին կարող են լուրջ հակակշիռ ներկայացնել՝ 50 տոկոսից ավելի ձայն կա, որը պետք է համախմբել ու հասկացնել իշխանությանը, որ չի կարելի իշխանությունն ու պետությունը նույնացնել: Այն  ռեսուրսը, որը չի սատարելու գործող նախագահին, պետք փորձեն ու կարողանան այդ ռեսուրսը մոբիլիզացնել:

Հարցին ի պատասխան՝ Գերագույն մարմնում դժգոհություններ հնչեցի՞ն, որ այս անգամ ավելի քիչ ձայն եք հավաքել՝ Ռուստամյանը չհերքեց. «Ձեր պատկերացրածից էլ ավելի մեծ խնդիրներ են դրվել, որոնք շատ ավելի տհաճ էին: Մենք բացատրել ենք, թե ինչու եղան այդ արդյունքները, բնականաբար, չենք ասել, որ գոհ ենք, ասել ենք, թե ինչ պայքար է տեղի ունեցել, ասել ենք, որ կա օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառ: Անազնիվ, անարդար պայքար է եղել: Մենք պարտվել ենք պետության վարչաֆինանսական ռեսուրսի առջեւ: Մեզ չհաջողվեց համոզել ՀՀ քաղաքացուն, որ 10-20 հազար դրամ մի վերցրու, քո համար ավելի լավ կլինի»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031