Լրահոս
Օրվա լրահոսը

Էականորեն նվազել են բոլոր տեսակի միջնորդությունները, խնդրանքները. Մանվել Բադալյան

Հուլիս 10,2012 12:39

ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց  ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի գործունեության 2012 թվականի առաջին կիսամյակը: 

«Համակարգն իր գործունեության ընթացքում նախկին տարիների համեմատ բավականին սահուն գործընթացի մեջ է մտել, ինչն էլ վկայում են մեր ունեցած ցուցանիշները, վիճակագրական տվյալները: Նշեմ, որ այս կիսամյակի ընթացքում կազմակերպվել է 366 թափուր պաշտոնների մրցույթ, որոնցից կայացել է 322-ը: 41 պաշտոնների դեպքում մրցույթների արդյունքում հաղթողներ չեն ճանաչվել: Մենք գիտենք, որ քաղաքացիական ծառայողները 3 տարին մեկ անգամ պարտադիր ատեստավորվում են, ինչի  արդյունքում էլ պարզվում է՝ տվյալ քաղաքացիական ծառայողը համապատասխանո՞ւմ  է իր պաշտոնին, թե՞ ոչ: Չհամապատասխանողների ցուցանիշը գնալով նվազում է: Եթե նախկինում 15-20 տոկոս էր կազմում, ապա այժմ՝ 2-3 տոկոս է. սա խոսում է մարդկանց պատասխանատվության, անհրաժեշտ գիտելիքներով օժտված լինելու մասին»,- ասաց Բադալյանը՝ հավելելով, որ մարդիկ այսօր  արդեն ապավինում են միայն իրենք իրենց գիտելիքներին:

Բադալյանի խոսքով՝ էականորեն նվազել են բոլոր տեսակի միջնորդությունները, խնդրանքները եւ այլն: «Վստահեցնում եմ, եթե մարդը չունեցավ համապատասխան գիտելիքներ, հմտություններ, փորձ, ապա նրան շատ դժվար է անցկացնել պաշտոնի: Եվ այս գիծն անընդհատ պիտի զարգանա»,- հավելեց Բադալյանը:

Որպես նորամուծություն՝ Բադալյանն առանձնացրեց սոցիալական փաթեթի ներդրումը. «Կյանքը ցույց տվեց, որ սա  բավականին հետաքրքիր աշխուժություն առաջ բերեց մեր քաղաքացիական ծառայողների շրջանում: Այն 52 հազար դրամով, որը պետությունը հատկացնում է յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար, նրանք այժմ մինչեւ 4 մլն դրամի առողջապահական ծառայություններից կարող են օգտվել: Ու բացի բուժսպասարկումից՝ սոցիալական փաթեթով մարդիկ կարող են հոգալ նաեւ իրենց հանգստի հարցը:  Հույս ունեմ՝ առաջիկա տարիներին կկարողանանք հարստացնել սոցիալական փաթեթը»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031