Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Չուզասզյանը, Տիգրան Խզմալյանը տապալեցին «Հարսնաքարի» մոտ ակցիան

Հուլիս 10,2012 12:06

Կիրակի օրվա ակցիան տապալվեց եւ տապալվեց այն պարզ պատճառով, որ վատ էր կազմակերպված։ Հայաստանում արդեն ավանդույթ դարձել, որ ինչ-որ նոր ձեւավորվող շարժումների եւ նախաձեռնությունների մեջ շատ արագ «ներդրվում» են մարդիկ, որոնք տարիներով «կորած» են ու մեկ էլ հանկարծ հայտնվում են իրենց պրովոկացիոն հայտարարություններով՝ շեղելով մարդկանց պայքարի բուն նպատակակետից։ Կիրակի օրվա ակցիայի ժամանակ «Սարդարապատ» շարժման ակտիվիստները, որոշ բնապահպաններ եւ որոշ անհատներ՝ Գարեգին Չուզասզյանը, Տիգրան Խզմալյանը, բառիս բուն իմաստով տապալեցին ակցիան՝ հրահրելով ոստիկանությանը հարձակվել կանանց, լրագրողների, երիտասարդ տղաների վրա։ Նախ հայտարարեցին, թե պետք է «Հարսնաքարի» փողոցը փակել՝ շղթա կազմելով, այստեղ էլ սկսվեց ողջ ծեծուջարդը։ Հետո հայտարարեցին, թե պետք է երթով գնալ Ռուբեն Հայրապետյանի տան մոտ եւ այնտեղ շարունակել ակցիան։ Հարց է առաջանում՝ ով է ձեզ լիազորել առանց խորհրդակցելու ՀՀ քաղաքացիների հետ որոշումներ կայացնել, դրանք հնչեցնել՝ որեւէ պատասխանատվություն չկրելով ակցիայի իրականացման ընթացքում ծագած խնդիրների ժամանակ։ Սա՝ մեկ։ Երկրորդ՝ ինչու եք ՀՀ քաղաքացիների ազնիվ պայքարը տեղափոխում իշխանության գծած սցենարի դաշտ, մարդկանց տանելով Նեմեցի դուռը՝ նրանց իրականում մղում եք անօրինականության, եւ այստեղ է, որ ոստիկանության գործողությունները դառնում են օրինաչափ։ «Հարսնաքարը», կրկնում ենք, սեփական տարածք չէ, բայց մարդու տունը սեփական տարածք է, եւ երբ գնում ես տան վրա՝ դու նրան իրավունք ես տալիս քեզ հետ վարվելու ամենավերջին ձեւով։

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031