Օրեր շարունակ մամուլում ու տարբեր սոցիալական կայքերում ակտիվ քննարկվում է երգչուհի Էմմիի սիրավեպի մասին լուրը։ Ասում են՝ իբր Էմմին շուտով ամուսնանալու է, բայց թե ով է երգչուհու ընտրյալը, այդ մասին ոչ ոք չգիտի։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Էմմին ոչ մի անուն չտվեց, պարզապես ասաց, որ դա իր անձնական կյանքն է, եւ ինքը ոչինչ չի ուզում ասել այդ մասին. «Երբ ժամանակը գա, բոլորը կիմանան»։ Ըստ շրջանառվող լուրերի՝ Էմմիի սիրտը գրավել է ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանը։ «Ոչ մեկի անունը ո՛չ ուզում եմ հերքել, ո՛չ էլ ավելացնել… Նորից եմ կրկնում, դա իմ անձնական կյանքն է, ու երբ ժամանակը գա, կլուսաբանվի»,- մեզ հետ զրույցում ասաց Էմմին։
«Ժողովուրդ»