Հուլիսի 9-ին, ժամը 19.55-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երևանի Րաֆֆի-Զորավար Անդրանիկ փողոցների խաչմերուկում այրվում է «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենա:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.15-ին, մարվել՝ 20.23-ին:
Այրվել է «ՌԱՖ» մակնիշի 67 ՕՏ 742 պ/հ ավտոմեքենան:
Վարորդ` 1978 թ. ծնված Ա. Ավետիսյանը տեղափոխվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն», որտեղ ստանալով առաջին բուժօգնություն` դուրս է գրվել:
ԱԻՆ