Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում հնարավո՞ր է անվտանգ ապրել ՝ առանց օլիգարխիայի հրոսակախմբի հետ բախվելու

Հուլիս 10,2012 11:28

ՀարցԱրդյոք Հայաստանում հնարավոր չէ անվտանգ ապրել ՝ առանց օլիգարխիայի հրոսակախմբի հետ բախվելու։

Պատասխան. Հարցը բավականին հռետորական է։ Այստեղ չեմ տեսնում քաղաքական կամ ԱԺ պատգամավորի մեկնաբանություն տալու անհրաժեշտություն։ Իսկ ինչո՞ւ չենք տեսնում արդյունքը, հարցը տվե՛ք պայքարողներին։ Եթե կան բացասական երեւույթներ, եթե կա Ձեր ասածի պես քրեական օլիգարխիա կոչվածը, ապա նման դեպքերը պետք է առաջացնեն մտահոգություն։ Ընդհանուր առմամբ չեմ կարող ասել, հարցն ուղղե՛ք համապատասխան պատկան մարմիններին։

Տիգրան Ուրիխանյան

ԲՀԿ խոսնակ, ԱԺ պատգամավոր

 

Պատասխան. Անվտանգություն ասելով՝ չգիտեմ, թե ինչ նկատի ունեք, բայց ասեմ՝ այդ տեսանելիությունը վազող գազան չէ, որ տեսնես։ Ընդհանրապես ե՛ւ կոռուպցիան, ե՛ւ Ձեր բարձրացրած հարցերը բոլոր հասարակություններում էլ առկա են։ Այն քայլերը, որ իրականացնում է մեր իշխանությունը, բոլորի համար էլ տեսանելի են, եւ մի երկու մասնավոր դեպքը պետք չէ ընդհանրացնել ու նման հարցադրումներով էլ ավելի վատթարացնել վիճակը։

Հովհաննես Սահակյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար

Պատրաստեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031