Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է կրելու հսկայական գումարներից Հայաստանը զրկելու պատասխանատվությունը

Հուլիս 10,2012 11:05

Օրերս Հանրապետական կուսակցության պատճառով Հայաստանը զրկվեց Եվրոպական Միության նշանակալի օգնությունից՝ Հայաստանին նվիրվելիք դոնորների հավաքը հետաձգվեց մինչեւ նախագահական ընտրություններ։ Այսինքն, Սերժ Սարգսյանն ու վարչապետը շարունակում են մտնել մեր՝ քաղաքացիների ու հարկատուների գրպանը, միաժամանակ թույլ չտալով պետության առավել արագ զարգացում։ Նման առաջին դեպքը 2008-2009 թվականներին էր, երբ կրկին կեղծված ընտրությունների պատճառով ՀՀ-ին զրկեցին 78 միլիոն ԱՄՆ դոլարին հասնող ԱՄՆ Հազարամյակի մարտահրավեր (ՀՄ) ծրագրի մեզ հատկացված անհատույց միջոցներից։ Հենց իրենց վարած քաղաքականության արդյունքում է, որ Հայաստանը պատժվեց, ժողովուրդը աղքատացավ, իսկ չինովնիկները հարստացան։ Դե՛ արձագանքեք՝ ով է կրելու հսկայական գումարներից Հայաստանը զրկելու պատասխանատվությունը։ Հիմա այդ անհատույց օգնության փոխարեն, ձախողման համար մեկ պատասխանատու Սերժ Սարգսյանը ներգրավում է վարկեր, որը վճարելու են մեր երեխաները։ Ժողովուրդն էլ, տեսնելով, թե ինչպես իր գրպանից Ս. Սարգսյանի կառավարությունը հանեց 78 միլիոն ԱՄՆ դոլարի օգնությունը, ըստ հանրապետականների՝ գնաց ու քվեարկեց նրանց օգտին…

Բացի ընտրությունները կեղծելուց, Ս. Սարգսյանը չկատարեց մեր ժողովրդին եւ, ամենայն հավանականությամբ, Արեւմուտքին տված իր մեկ այլ առանցքային խոստումը՝ գործարարները այլեւս չպետք է լինեին քաղաքականության մեջ։ Իսկ մենք ունեցանք ոչ միայն նույն՝ գործարարներով լի ԱԺ, այլեւ գործարար, մարդ ծեծող հանրապետականը այսօր նախարար է դարձել։

Վլադիմիր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031