Լրահոս
Օրվա լրահոսը

Նորակոչիկ. Մասիվի ջրին ոչինչ չի հասնի

Հուլիս 10,2012 10:57

Այս օրերին Ստեփանակերտի Ցոր զորամասի նորակոչիկները պատրաստվում են զինվորական երդման արարողությանը:

Aravot.am-ի հետ զրույցում Ցորի լեյտենանտ Հրաչ Բաղրամյանը փաստեց, որ

զորամասը մարտունակ է եւ պատրաստ է լուծել իր առջեւ դրված խնդիրները. «Դա առավելապես պայմանավորված է զինծառայողների հոգեբանական պատրաստվածությամբ: Աշխատում ենք զարգացնել նրանց հոգեբանական կարողությունները եւ բարձրացնել ֆիզիկական պատրաստվածության մակարդակը` ազգին պիտանի զինվոր տալու նպատակով»: Խոսելով նորակոչիկներից` լեյտենանտն ասաց, որ վերջիններս արդեն հարմարվում են բանակային կյանքին` հետագայում հմտանալով զինվորական ծառայության մեջ:

Ի տարբերություն քաղաքացիականի, զինվորական կյանքը զորամասում սկսվում է 6.30-ին. «Առավոտյան մարմնամարզություն ենք անում, զբաղվում մեր հիգիենայով,  հետաքրքիր է հատկապես շարահրապարակում երդման արարողությանը պատրաստվելը: Մեկ ամիս էլ չկա, ինչ զինծառայող եմ, բայց արդեն հարմարվել եմ բանակի կարգուկանոն»,-ասում է նորակոչիկ Գերասիմ Երեմյանը: Երիտասարդը նշեց, որ այս ընթացքում առավել դիմացկուն է դարձել, անգամ` արեւի տակ ժամեր շարունակ զգաստ է կանգնում. «Մինչ զորակոչվելը մարտական ոգիս կարծես քնած լիներ, բայց հրամանատարիս շնորհիվ գիտակցեցի զինվոր լինելու եւ հայրենիքը պաշտպանելու պատիվը: Զորամասի պայմաններից դժգոհ չեմ, բայց, այնուամենայնիվ, Մասիվի ջրին ոչինչ չի հասնի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031