Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը սկզբում «գողին» էր բռնել, հետո նոր գողության դեպք էր հորինել

Հուլիս 10,2012 10:49

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի եռյակը՝ Սեւակ Համբարձումյան, Մանուշակ Պետրոսյան եւ Արարատ Պետրոսյան կազմով, երեկ մասնակի բեկանել է Ֆելիքս Գեւորգյանին արդարացնող դատավճիռը, որը կայացվել էր այս տարվա ապրիլի 28-ին, Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բաբայանի կողմից։ Ֆելիքս Գեւորգյանը նախկին քաղբանտարկյալ է. Հայ ազգային կոնգրեսի Աջափնյակի գրասենյակի համակարգող Պետրոս Գեւորգյանի որդին է։ Անցած տարվա սեպտեմբերի 27-ին Ֆելիքս Գեւորգյանին ոստիկանները բերման էին ենթարկել Զովունիում գտնվող իր տնից եւ մի քանի օր խոշտանգել, որպեսզի նրան ստիպեին իր վրա կերցնել մարտի 1-ի սպանություններից որեւէ մեկը։ Իսկ երբ դա չէր հաջողվել անել, նրան գողություն կատարելու մեղադրանք էին առաջադրել։ Գործի հիմքում դրված գողությունների վերաբերյալ հաղորդումները տրվել էին Ֆելիքս Գեւորգյանի ձերբակալումից հետո։ Այսինքն, ոստիկանությունը սկզբում «գողին» էր բռնել, հետո նոր գողության դեպք էր հորինել։ Արդյունքում, Գեւորգյանը շուրջ յոթ ամիս անցկացրել է կալանքի տակ։ Վերաքննիչ քրեական դատարանի որոշման համաձայն, Գեւորգյանին արդարացնելու հիմնավորումները դատավճռում նշված չեն, ինչպես նաեւ պատշաճ չի քննվել եւ դատավճռում չի պարզաբանվել նրան խոշտանգելու դրվագը։ Ուստի, այդ մասով դատավճիռը բեկանվել եւ ուղարկվել է Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ լրացուցիչ քննության համար։ Ֆելիքս Գեւորգյանի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել բնակության վայրից չհեռանալու մասին ստորագրությունը։

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031