Լրահոս
Օրվա լրահոսը

Լավագույն մարզական ընտանիքները հավաքվել են Ծաղկաձորում

Հուլիս 09,2012 22:58

Հանրապետության նախագահի մրցանակների համար «Լավագույն մարզական ընտանիք» 9-րդ մրցույթի նախնական երկու փուլերի հաղթող 108 ընտանիքները հավաքվել են Ծաղկաձորում եւ օլիմպիական ավանի ստադիոնում վեց մրցաձեւերից՝ պարանի ձգում, հեռացատկ, թենիսի եւ բասկետբուլի գնդակի նետում, 30 եւ 80 մետր խաղային փոխանցավազք, պայքարում են հանրապետությունում լավագույններին որոշելու համար:
Այս մրցույթը ամենամասսայական մարզական միջոցառումն է մեզանում, որի առաջին փուլին այս տարի երեք տարիքային խմբերում (այն որոշվում է ընտանիքի երեխայի տարիքով` 6-8, 9-11, 12-14) մասնակցել է Հայաստանի` 48 քաղաքների, Լեռնային Ղարաբաղի՝ 8 եւ Երեւանի՝ 12 վարչական շրջանների 1475 ընտանիք:

«Լավագույն ավանդույթներ ձեւավորած եւ արդեն կայացած «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի գերնպատակը Հայաստանի եւ Արցախի ընտանիքներում մասսայական սպորտի եւ առողջ ապրելակերպի արմատավորումն է: Եվ մարդու առողջությունը գերագույն արժեք է կարգախոսով առաջնորդվող ընտանիքներն իրենց օրինակով ցույց են տալիս, որ յուրաքանչյուր հայ ընտանիք պետք է զբաղվի սպորտով», – Aravot.am-ին ասաց Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը եւ հավելեց. «Այս մրցույթի կազմակերպման համար տրամադրվել է 69 միլիոն դրամ, որի 51 միլիոնից քիչ ավելին հատկացված է մրցանակային ֆոնդին, իսկ մնացածը՝ կազմակերպչական աշխատանքներին»: Փոխնախարարի խոսքերով յուրաքանչյուր փուլում հաղթած ու մրցանակակիր դարձած ընտանիքները ստացել են իրենց պարգեւները, իսկ հուլիսի 14-ին եզրափակչի երեք տարիքային խմբերում 1-3-րդ տեղերը գրաված ընտանիքները հանրապետության նախագահից կստանան, համապատասխանաբար, 500, 400 եւ 300 հազարական դրամ: Սահմանված են նաեւ դրամական ու իրային այլ մրցանակներ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031