Կրասնոդարում աղետի հետեւանքով մահացած քաղաքացիների հիշատակին այսօր մի խումբ երիտասարդներ մոմավառություն էին կազմակերպել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջեւ: Նրանց միացել էին նաեւ դեսպանատան աշխատակիցներ:
«Համահայկական երիտասարդական շարժում» հ/կ-ի նախագահ Կառլեն Խաչատրյանը իրենց ցավակցությունը գրավոր հանձնեց դեսպանատան խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովին: Պարոն Կրիվոպուսկովն էլ շնորհակալություն հայտնեց ցավակցության համար ու գնահատեց հայերի աջակցությունը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ