Հուլիսի 10-ին ժամը 12. 00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 19-րդ թողարկումը: Նախագիծը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ:
Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու «Պահանջում ենք պատժել «Հարսնաքար»-ում տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը եւ քաղաքացիական ակտիվիստ Արմեն Հովհաննիսյանը: Քննարկման թեման` հուլիսի 8-ին «Հարսնաքարի» առջեւ մոմավառության մասնակիցների եւ ոստիկանության միջեւ բախումը: Նրանց հարցեր կարող եք ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն:
Նաեւ Skype-ով` aravot.online օգտատերին:
Նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը՝ այստեղ
https://www.livestream.com/aravot?fb_version=2.0
Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: