Լրահոս
Օրվա լրահոսը

Գազի թանկացումից ցնցում չի լինի, եթե կառավարությունը սուբսիդավորի

Հուլիս 09,2012 22:24

Aravot.am-հարցին, թե գազի հավանական թանկացումն ինչ հետեւանքներ կթողնի մեր տնտեսության վրա, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն ասաց. «Եթե ՀՀ կառավարությունը սուբսիդավորի սոցիալապես խոցելի խավերին, եւ որոշակի արտոնություններ լինեն նաեւ արտահանման ուղղվածությամբ` մրցունակ արտադրանք արտահանելու համար, կարծում եմ, որ ցնցումներ չեն լինի, իսկ եթե այդ սոցիալական գործոնը հաշվի չառնվի, բնականաբար շղթայական ռեակցիայով դա կարող է հարվածել առողջ երկրին»:

Ինչ վերաբերում է նրան` գազը կթանկանա՞, թե՞ ոչ, պարոն Մանասերյանը ոչինչ չբացառեց. այդ հարցը պայմանավորելով գլոբալ քաղաքականությամբ. «Ես ընդամենը կարող եմ ասել, որ ոչինչ չեմ բացառում, եւ դա զուտ տնտեսական հարց չէ, եւ շատ լավ գիտակցում ենք, որ դա կապված է գլոբալ քաղաքականության հետ, այնպես որ բացառել նման բան կարող է միայն շատ կարճատես մարդը, բայց նաեւ պնդել չի կարելի, քանի որ հայտնի չէ թե որ ուղղությամբ կգնան զարգացումները տնտեսական եւ քաղաքական ասպարեզներում»: Տնտեսագետը որեւէ կանխատեսում չարեց, թե թանկանալու դեպքում գազի գինը որքան կբարձրանա. «Ոչ ոք այս պահին, անգամ նրանք, որոնք գինը որոշողն ու ձեւավորողն են, նման բան չեն կարող ասել»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031