Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ուժեղ փոթորկից Իջեւանում տապալվել են մեծ ծառեր, պոկվել շենքերի տանիքների ծածկեր (տեսաշարք)

Հուլիս 09,2012 21:11

Հուլիսի 9-ին ժամը 14.30-ից   սահմաններում Իջեւան քաղաքում մոտ 15 րոպե ուժգին փոթորիկ է եղել, որի հետեւանքով քաղաքում արմատախիլ է եղել 7-8 մեծ ծառ, պոկվել են տանիքների ծածկեր:

Իջեւանի քաղաքապետարանի ճարտարապետ Արամ Մելիքսեթյանը «Առավոտի» թղթակցին հայտնեց, որ փոթորկից  պոկվել է Մետաղագործների փողոցի թիվ 8 բազմաբնակարան շենքի տանիքի ծածկի մի  մասը, Իջեւանի թիվ 3 միջնակարգ դպրոցի մարզադահլիճի ծածկը, Իջեւանի քոլեջի տանիքի մի հատված, քաղաքի սեփական առանձնատներից մեկի ծածկն՝ ամբողջությամբ,մեկ այլ առանձնատան ծածկը՝ կիսով չափ:  Քաղաքապետարանի շենքի առաջ արմատախիլ էր եղել մի եղեւնի, եւս երկու մեծ ծառ արմատախիլ էր եղել դրա դիմացի սրճարանում, որն Իջեւանում հայտնի է որպես «Խաժակի սրճարան»: Այստեղ տապալված ծառերն այնքան հաստ էին, որ դրանք բենզասղոցով մասնատելուց հետո, գերանների կտորները մի քանի տղամարդ դժվարությամբ էին գցում բեռնատարի թափք: Իջեւանում անձրեւն ավելի երկար էր տեւել, Աղստեւը վարարել էր, սելավաջրերը հեղեղել են քաղաքի միջով ձգվող միջպետական ճանապարհը:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031