Ամերիկուհի Լորի անունով մի կին` Ալբուքերկ քաղաքից, որոշել է վաճառքի հանել իր հոգին: Լորին, ենթարկվելով ավտովթարի, այլեւս անկարող է աշխատել եւ հոգալ իր հոգսերը, ինչի հետեւանքով էլ նա վաճառում է իր հոգին ընդամենը 2 000$-ով:
Ամազոնի ավազանում կարելի է հանդիպել վիկտորիա անունով բույսի: Նրա տերևները ջրի մակերեսի վրա ունենում են մինչև 3 մետր տրամագծով մեծություն և կարող են պահել մինչև 30 կգ ծանրություն:
Windows օպերացիոն համակարգի գովազդում օգտագործվել է Rolling Stones-ի Start me up երգը:
Երբ 1850-ական թվականներին առաջին անգամ Եվրոպայից Ամերիկա բերեցին ճնճղուկներ, ամերիկացիները այնպես ուրախացան, որ կերակրեցին բոլորին մինչև նրանց սատկելը:
Միջնադարում, եթե ինչ-որ սպանություն կատարվում էր գիշերը, ապա այն արժանանում էր ավլի մեծ պատժի, քան եթե նույն սպանությունը կատարվեր ցերեկը: