Պարզվում է, կարելի է կեղծել նաև մետաղադրամները: Այսօր կեղծ 500 դրամանոց հայտնաբերեցի հայրիկիս հետ հերթական գնումների ժամանակ: Մետաղադրամի կեղծ լինելը այնքան ակնհայտ չէր մինչև այն իրականի հետ համեմատելը: Ստուգելու համար կասկածներս, ես մետաղադրամը գցեցի սեղանին: Ի տարբերություն իրականի` այն խուլ ձայն ուներ և կանգ առավ սեղանին` առանց պտույտներ կատարելու: Բացի այդ` կեղծ մետաղադրամի կողային հատվածը գունաթապված էր:
Լիլի Բադալյան` mynews.am