Լրահոս
Օրվա լրահոսը

Անկողնային հիվանդ կնոջը բերման չենթարկեցին

Հուլիս 09,2012 17:49

 Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը /դատավոր՝ Վարդապետյան/ բերման մասին որոշում էր կայացրել ինքնիրավչության համար մեղադրվող Դոնարա Մկրտչյանի նկատմամբ: Վերջինը հունիսի 22-ին դատարան էր ուղարկել իր բժշկական տեղեկանքները, համաձայն որի՝ տառապում է «միոմա»հիվանդությամբ, արյունահոսում է, եւ երկու ամիս է, ինչ գամված է անկողնուն: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող կնոջը քիչ առաջ այցելել են Նոր Նորքի ոստիկանները, որոնք հայտնել են, որ պետք է բերման ենթարկեն նրան:

Դոնարա Մկրտչյանը սպառնացել է շտապօգնություն կանչել եւ անկողնով տեղափոխվել ՀՀ նախագահի նստավայրի մոտ: Ոստիկանները հրաժարվել են հիվանդին տեղափոխել, իսկ Դ.Մկրտչյանը դիմել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի «թեժ գծին», ակնկալելով նրանց օգնությունը:

Հիշեցնենք, որ Նոր Նորքի 6-րդ զանգվածի իր տնից վտարման լուրը առնելով՝ Դ.Մկրտչյանը իր աճեցրած խաղողի ծառերն էր կտրել, ոչնչացրել էր իր գույքը:

«Տուժողը» Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031