:Հուլիսի 9-ին, ժամը 09.30-ին, Երևանի Շահումյան 4-րդ փողոցի թիվ 66 տան բնակիչ, 74-ամյա Ռոբերտ Թադևոսյանն իրեն պատկանող «ՄՌ-18-Մ-Մ» տեսակի, 12 տրամաչափի մեկփողանի հարթափող հրացանից կրակել է կնոջ` 70-ամյա Սիրանուշ Հաջաթյանի գոտկատեղին, ինչի հետևանքով նա մահացել է:
Ինչպես «Փաստինֆո» գործակալությանը հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Ռոբերտ Թադևոսյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին և խոստովանել կատարած հանցագործությունը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հրացանն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:
«Փաստինֆո» լրատվական գործակալություն