«Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնի «Կորիզ» անվանակարգում առաջադրված «Ես էլ» ֆիլմը ներկայացնում է անվանակարգի միակ հայազգի ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանը: «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցի «Վիվալդի» սրահում կայացած ասուլիսներից մեկի ժամանակ ռեժիսորը նշեց, որ առաջին անգամ է մասնակցում «Ոսկե ծիրանին». «Դա արդեն իսկ մեծ պատիվ է ինձ համար, իսկ մրցակիցներիս ֆիլմերը դեռ չեմ դիտել»:
«Ես էլ» Ֆիլմը ուժեղ, բայց միաժամանակ՝ տառապող հերոսի մասին է, որը հոգեբուժարանում պայքարում է իր վախերի, սիրո, հույսի եւ ցավի դեմ: Լիլիթ Մովսիսյանն ասաց, որ հերոսն իրականում չունի հոգեկան խանգարումներ. «Նա պարզապես հուսալքված է, կոտրված եւ գտնվում է դեպրեսիոն վիճակում: Հոգեբուժարանը սիմվոլիկ վայր է, որտեղ բոլորը ճնշված են, բայց դրա փոխարեն կարող է եւ մեգապոլիս լինել»:
Նշենք, որ Լիլիթ Մովսիսյանը 2010թ.-ին՝ Մոսկվայի ամենամյա միջազգային կինոդպրոցում, արժանացել է լավագույն սցենարիստ մրցանակին:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ