Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե «Հանրապետություն» կուսակցությունը ՀԱԿ-ը լքել է այլ պատճառներով, սեպտեմբեր-հոկտեմբերին կերեւա

Հուլիս 09,2012 16:57

Այսօր ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն այսպես պատասխանեց Aravot.am-ի հարցին, թե «Հանրապետություն», «Հայաստանի լիբերալ» կուսակցությունների ՀԱԿ-ից դուրս գալու պատճառները Ձեզ է՞լ հայտնի չեն, կա՞ մի բան, որ մութ է մնացել կամ նրանց տարածած հայտարարության մեջ ներգրավված չէ: Հիշեցնենք, որ Գագիկ Ջհանգիրյանն ասել էր, որ եթե Արամ Զավենիչն ասի Կոնգրեսը լքելու իրական պատճառը` ինքը ուրախ կլինի: Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Ամեն ինչ կհստականա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Արամ Զավենի Սարգսյանը նույնպես «Բարգավաճի» հարցում համակարծիք է Դավիթ Շահնազարյանի հետ: Չեմ բացառում, որ կարող է այլ պատճառ էլ լինել, բայց, համենայնդեպս, մեզ հայտնի պատճառը դա է»:

Մենք ճշտեցինք` սեպտեմբերին նկատի ունեք, որ նախագահական ընտրություններից առաջ Արամ Սարգսյանը անակնկալնե՞ր կմատուցի` տիկին Սարգսյանը պատասխանեց. «Չէ, չէ, ես այդպես չեմ ասում, ամեն ինչ քաղաքական ուժերի մասով, դաշտում կհստականա, միգուցե, եթե կան այլ պատճառներ էլ, դա ավելի տեսանելի կդառնա»:

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նաագահ Պետրոս Մակեյանն էլ դեմ է ԲՀԿ-ի հետ ՀԱԿ-ի հարաբերություններին, «Հայաստանի պահպանողական կուսակցության» նախագահ Միքայել Հայրապետյանը զուտ դիտորդի կարգավիճակում է եւ ասել էր, որ չի զարմանա, եթե ՀԱԿ-ը մի օր էլ ՕԵԿ-ի հետ երկխոսի, ստացվում է, որ ՀԱԿ-ի կազմում ճիշտ է, 18 կուսակցություններ կան, բայց առանցքային դեմքերը լքում են ՀԱԿ-ը, բոլորը լուրջ տարաձայնություններ ունեն` տիկին Սարգսյանը մեր այս դիտարկմանը պատասխանեց. «Նորմալ է, գիտեք, տարբեր մոտեցումներ կան: Ես կարծում եմ` ե’ւ Միքայել Հայրապետյանը եւ Պետրոսը Մակեյանը շատ լավ հասկանում են, որ մեր արժեքը մեր միասնականությունն է: Մեր ուժը մեր միասնականության մեջ է, եւ կարծում եմ, դա հասկանալով, շարունակում են իրենց պայքարը` անկախ իրենց մոտեցումներից: Միասնական կարծիքը գերիշխող է դառնում, եւ նրանք շարունակում են մեզ հետ համատեղ իրենց պայքարը: Ես նորմալ եմ համարում: Չկա մի քաղաքական ուժ, որը 4 տարի շարունակ, հատկապես կազմված 18 կուսակցությունից, կկարողանար այդքան դերակատարություն ունենալ դաշտում եւ պահպանվեր նույն քանակով: Դա համարյա թե աբսուրդ է: Ես ոչ մեկի ազնվության մեջ չեմ կասկածում, ոչ մեկի նպատակների վրա չեմ ուզում կասկածել, կարծում եմ, որ պայքարը միեւնույն է, համատեղ ենք շարունակելու: Ես, համենայնդեպս, ակնկալում եմ, որ մենք շարունակելու ենք պայքարել ե’ւ Արամ Սարգսյանի հետ, ե’ւ Դավիթ Շահնազարյանի հետ: Նրանց հետ մենք, որպես քաղաքական ուժ, 4-5 տարի միասին ճանապարհ ենք անցել, եւ այդ անցած ուղին ոչ մի ձեւով ջնջել հնարավոր չէ»:

Մեր դիտարկմանը, որ ի վերջո ՀԱԿ-ը լքողները երկրորդական մարդիկ չեն, ՀԱԿ-ի առանցքային դեմքերն են, որոնք այդ տարաձայնությունների համար լքում են Կոնգրեսը` Լյուդմիլա Սագսյանը պատասխանեց. «Ոչինչ: ՀԱԿ-ը չի թուլանում այն առումով, ակնկալում եմ, որ սեպտեմբերին կլինեն նոր միավորումներ, որոնք կմիանան ՀԱԿ-ին: Հանրային սեկտորից բավականին մեծ հատված է ՀԱԿ-ին համակրում, եւ չեմ բացառում, որ նրանք նույնպես կհասկանան եւ երբ կլինի միասնական թեկնածու, եւ եթե դա լինի Լեւոն Տեր-Պետրոսյանը, ես կարծում եմ, որ բոլոր այն քաղաքական ուժերը եւ բոլոր այն մարդիկ, ովքեր հեռացել են ՀԱԿ-ից, միեւնույն է, սատարելու են Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ես դա ակնկալում եմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031