Ռեժիսորներ Տիգրան Ավետիքյանի «Վատ հայրը» եւ Միքայել Վաթինյանի «Ժաննան եւ ձայները» ֆիլմերը մասնակցում են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրի խաղարկային մրցույթին:
«Վատ հայրը» ֆիլմի հերոսը վերադառնում է մանկության գյուղը՝ հույս ունենալով մտերմանալ հոր հետ, սակայն այդ հարցում նրան խանգարում են վերջինիս իրավազանց ընկերները. «Հայրը տարիներ շարունակ լքված էր կնոջ եւ որդու կողմից, եւ իրականում տղան էր վատը: Հոր դերը խաղում է հայրս, իսկ որդունը՝ եղբայրս»,-ասաց ռեժիսոր Սերժ Ավետիքյանի որդին՝ Տիգրան Ավետիքյանը:
«Ժաննան եւ ձայները» լիամետրաժ-խաղարկայինը Ժաննա անունով երիտասարդ կնոջ պատմությունն է, ով թափառում է երկրով՝ լսելով Հայաստանի բնության եւ անծանոթ մարդկանց «ձայները»: Պրոդյուսեր եւ գլխավոր հերոսուհու դերակատար Արմինե Անդան նշեց, որ ֆիլմի գաղափարը ծնվել է Ժաննա դ՚ Արկի կերպարից. «Հերոսուհին հավատում է անհավատալիին եւ փորձում փրկել մարդկանց՝ գտնելով այն, ինչի ռացիոնալ հիմքերը չունի: Ֆիլմը աբստրակցիոն է՝ չունի կոնկրետ ժամանակաշրջան եւ հերոսներ»,-հավելեց Անդան:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ