ՀՀ ոստիկանության տեղեկատվության վարչությունը հաստատեց Aravot.am-ի այն լուրը, համաձայն որի, կալանավորվել է «Գրանդ Սան» ընկերության նախկին տնօրեն Ռոբերտ Հարությունյանը:
Կալանավորումը տեղի է ունեցել հուլիսի 6-ին:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը նրան կասկածում է գույքի վատնումի, առանձնապես խոշոր չափի գումարների յուրացման համար:
Խոսքը միլիոնավոր դրամի գումարների մասին է՝ մոտ 200 եւ ավելի: