Երգչուհի Ռիհաննան կզարդարի «Harper`s Bazaar» ամսագրի օգոստոսյան համարն իր շքեղ ֆոտոսեսիայով: Ամսագիրը գեղեցկուհու լուսանկարը տեղադրել է «Harper՝s Bazaar»-ի շապիկին: Իր հարցազրույցում Ռիհաննան խոսել է իր բնավորության, գեղեցիկ կազմվածքի, սիրո ու սեքսի մասին:
Երգչուհին ասել է, թե գիրանալու հետ կապված խնդիրներ չի ունենում, նա ուտում է այն ամենը, ինչ ցանկանում է:
Կարդացեք նաև
Հարցազրույցից պարզվեց, որ Ռիհաննան խելագարի պես սիրահարված է եղել, բայց կորցրել է սերն ու ծանր հարված ստացել: Երգչուհին այժմ վախենում է նորից սիրել, որովհետեւ վախենում է կրկին ցավ ապրել:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ