Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Սահակյան. Անձնագիրս պատռել-նետել եմ Ազգային ժողովի գլխին (Տեսանյութ)

Հուլիս 09,2012 16:03

 «Որ էսքան լրագրող հետաքրքրված է, եկել է, կարող ա  ես ավելի շատ ասելիք ունեմ, քան գերմանացի Ռուբենը»,-այսօր «Հայելի» ակումբում ոգեւորված ասաց արձակագիր Վահրամ Սահակյանը, որ ասուլիսի էր եկել ոչ սթափ վիճակում: Նա հայտարարեց, թե անձնագիրը պատռել-նետել է Ազգային ժողովի գլխին, որովհետեւ իրեն չի համարում այս պետության քաղաքացի:

Ինչ վերաբերում է համացանցում հայտնված իր արյունլվա նկարին, Վահրամ Սահակյանը հայտնեց, որ իրեն ոչ ոք չի ծեծել: «Ես կարո՞ղ եմ  մի անգամ կատակ անել… Ոչ ֆաշիստներին եմ  սիրում, ոչ Ադոլֆին, բայց Ադոլֆը մի հատ լավ խոսք ունի՝ ինչքան մեծ լինի սուտը, էնքան շատ կհավատան դրան: Ես էլ իմ ընկերուհուն խնդրեցի, ընկա գետնին, ասեցի պառկեմ, կետչուպ քսեք, նկարեք՝ դնենք սայթում, բա  դրա համար արժե՞ր էսքան պատմություն»,- զարմացավ նա:

Սահակյանը ասաց, որ հոգնել է ամեն ինչից ու Հայաստանից, ուր ահասարսուռ դեպքեր են տեղի ունենում, անգամ իրեն են փորձում կաշառել, ինչի  համար որոշել էր դարձյալ կատակով արյունոտ կիրակի սարքել պետական շատ դեմքերի համար:

Նա նշում է, որ չի ասել, թե լավ են արել, որ մարզահագուստով «Հարսնաքար» մտնողներին ծեծել են. իրեն թվացել է ոչ թե «Հարսնաքարի», այլ ազգային անվտանգության շենք մտնելու մասին է խոսքը, որովհետեւ քնաթաթախ է եղել, երբ լրագրող է զանգել:

Իսկ պաշտոնյաներից ու օլիգարխներից ո՞ւմ արժի ծեծել: Բանախոսի կարծիքով՝ բոլորին, թեեւ ծեծելը հարցի լուծում չէ, գնդակահարելն է լուծում:

«Հարսնաքարի» հայտնի դեպքի «մասով» Վահրամ Սահակյանը նաեւ հավելեց. «Երբ Գագիկ Բեգլարյանին մարդ ծեծելուց հետո ընդառաջեցին, դրանից հետո սաղ զգացին, որ կարելի է մարդ ծեծել ու հանգիստ ապրել՝ ե՛ւ գերմանացի Ռուբենը, ե՛ւ  ֆրանսիացի կամ հոլանդացի Արթուրը, մյուսները…»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031