Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆուտբոլի խաղերի ժամանակ շատացել են ինքնասպանության դեպքերը. Կամո Վարդանյան

Հուլիս 09,2012 15:58

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մշակել է հատուկ ցուցումներ` լրատվամիջոցների միջոցով ինքնասպանության դեպքերի լուսաբանման նպատակով. զգուշացնում է հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, սուիցիդոլոգ Կամո Վարդանյանը:

Նշվում է, որ անհրաժեշտ է խուսափել ինքնասպանության փաստը ցնցող ձեւով մեկնաբանումից, որը կհանգեցնի զոհին որպես հերոս եւ առաջնորդ ներկայացնելուն: Չի կարելի ցուցադրել ինքնասպանի լուսանկարը, մանրամասն շարադրել ինքնասպանության ձեւը, նրա ռոմանտիկ եւ խորհրդավոր դրդապատճառները: Կարեւոր է լուսաբանել հոգեսոցիալական հանգամանքներն ու նրանց դերը մահվան որոշման իրականացման մեջ, անհրաժեշտ է խուսափել սուիցիդենտին տառապյալի կարգավիճակով ներկայացնելուց եւ այլն:

Այս մասին խոսելիս Վարդանյանը նշեց, որ այս պահանջների կիրառումը դրական կանդրադառնա ինքնասպանությունների քանակի նվազման համար, եւ հավելեց, որ Հայաստանում դեռեւս պահպանվում են այս կանոնները:

Ըստ Վարդանյանի՝ աշխարհում տարեկան ինքնասպանություն է կատարում 1 մլն մարդ, իսկ ինքնասպանության փորձերի թիվը տասնյակ անգամ ավելի մեծ է: Ըստ Վարդանյանի՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսումներով 2020 թվականին մոտ 1,53 մլն մարդ ինքնասպան կլինի, իսկ 10-20 անգամ ավելին՝ կիրականացնեն ինքնասպանության փորձ. ստացվում է, որ միջին հաշվով յուրաքանչյուր 20 րոպեն մեկ ինքնասպան կլինի մեկ մարդ, եւ յուրաքանչյուր 1-2 վայրկյան հետո՝ կկատարվի մեկ սուիցիդալ փորձ:

«Ինքնասպանությունը առաջացել է մարդու հետ միասին, այն իրենից ներկայացնում է հասարակությանը ուղեկցող երեւույթ, այն արվել է մարդկային տեսակի, ավանդույթների պահպանման համար եւ այլն: Ինքնասպանության երեւույթը պաշտոնապես ընդունվել է Ստալինի կողմից: Այս քայլին գնացել են խոշոր անհատներ, քաղաքական գործիչներ, նաեւ այնպիսի անձնավորություններ, որոնք հասարակության մեջ լուրջ դիրք ունեն եւ այլն: Գոյություն ունեն ինքնասպանության տարբեր տեսակներ: Ինքնասպանության երեւույթը երիտասարդանալու միտում ունի, աշխարհի մակարդակով այս երեւույթի ցուցանիշը աճել է: Մեզ մոտ իրավիճակը ճգնաժամային չէ, բայց պետք է որոշակի միջոցառումներ իրականացնել, որ երեւույթը գոնե քչանա»,- ասաց Վարդանյանը, հավելելով, որ ինքնասպանության պատճառները բազմաթիվ են, ու երեւույթի պատճառները չպետք է մասսայականացնել:

Վարդանյանը որպես օրինակ նշեց, որ հունիս ամսին կայացած Ֆուտբոլի խաղերի ժամանակ, ամբողջ աշխարհում մեծացել է ինքնասպանությունների քանակը, պատճառը բուքմեյքերական գրասենյակներում մարդկանց գումարներ կորցնելն է՝ «Ինքնասպանության երեւույթը չի կարելի ազգայնականացնել, այն ընդհանուր է»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031