Արման Բադալյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է 2 ամիս ժամկետով:
Հիշեցնենք, որ նա, ըստ մամուլի հրապարակումների, Էրեբունի վարչական շրջանի նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի քրոջ որդին է:
Ինչպես «Փաստինֆո» գործակալությանը հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Ա. Բադալյանը որպես մեղադրյալ ներգրավվել է 2008թ. խուլիգանության դեպքի գործով և մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն) և 235-րդ առաջին մասով (ապօրինի կերպով զենք կրելը):
«Փաստինֆո» լրատվական գործակալություն
Կարդացեք նաև