Լրահոս
Օրվա լրահոսը

«Խուլուհամր» գրողների և գրականության ահռելի քանակություն կա, որն իրականում զբաղված է իշխանությանը ծառայելով»

Հուլիս 09,2012 15:46

«Արվեստագետների և գրողների շրջանում լայնորեն տարածված պատկերացում կա, որ գրականությունը չպիտի քաղաքականացված լինի և գրողը չպիտի խառնվի «քաղաքական կեղտոտ խաղերին»: Միևնույն ժամանակ այդ գրողների մի զգալի մասը քաղաքական պաշտոններ ունեն և բացահայտ կամ թաքնված քաղաքական գործունեություն են ծավալում իշխանության ներսում: Այդպիսով «խուլուհամր» գրողների և գրականության ահռելի քանակություն կա, որն իրականում զբաղված է իշխանությանը ծառայելով և նրա դիրքերը ամրապնդելով»,- այսօր «Խնկո –Ապոր» գրդարանում կայացած ասուլիսի ժամանակ ասաց «Գրող ու ցավ» կայքի համահիմնադիր Համբարձում Համբարձումյանը:

Կայքի հիմնադիրները ժխտում են այն պատկերացումը, որ իբր գրականությունը «քաղաքականությունից հեռու պահելու» քաղաքականությունը իշխանության պարտադրանքն ու թելադրանքն է, և համարում են` գրականությունը չի կարող լինել «ալիբի», որ գրականությունը ոչ միայն պարտավոր է վկայել և ցուցմունք տալ իր ժամանակի մասին, այլև պատասխանատվություն է կրում իրականության ստեղծման համար:
«Գրողուցավ» կայքը «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի օժանդակությամբ հայտարարում է  հասարակական, քաղաքական, մշակութային հրատապ խնդիրներ արծարծող  պատմվածքի մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել միայն անտիպ պատմվածքներ (չհրապարակված գրքով,  մամուլում,  կայքերում, բլոգներում, սոցիալական ցանցերում): Պատմվածքները պետք է ուղարկել յունիկոդ տառատեսակով, 5000 բառի սահմանում: Յուրաքանչյուր մասնակից կարող է ուղարկել առավելագույնը երեք պատմվածք, սակայն նույն հեղինակը չի կարող ստանալ մեկից ավելի մրցանակ։
«Ցանկալի է, որ հեղինակները ուղարկեն նաև իրենց լուսանկարները` տեքստի հետ դնելու համար:Պատմվածքները գնահատելու է պրոֆեսիոնալ ժյուրին:  Ներկայացված աշխատանքներից կընտրվեն երեք լավագույնները։ Մրցանակների համար նախատեսված են հետևյալ դրամական պարգևատրումները.
Առաջին մրցանակ՝ 190 000 դրամ, երկրորդ մրցանակ՝ 110 000 դրամ, երրորդ մրցանակ՝ 80 000 դրամ»,- ասում է համահիմնադիրը:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031