Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդերն ու ամառն ե՞ն ամրապնդելու հայ-ֆրանսիական բարեկամությունը

Հուլիս 09,2012 15:33

Իջեւան քաղաքի հարավային մուտքի վարդանոցը

Պարբերաբար  Տավուշի մարզ են այցելում Հայաստանում հավատարմագրված տարբեր երկրների դեսպաններ: «Առավոտի» Տավուշի մարզի թղթակիցն այդ այցերը լուսաբանելու համար չի հրավիրվում, դրանց  վերաբերյալ տեղեկանում է Տավուշի մարզպետարանի հաղորդագրություններից, մարզային մամուլից: Անցած ամիս, հունիսի 7-ին Իջեւան է այցելել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն, ով հանդիպում է ունեցել Իջեւանի քաղաքապետանում եւ  Տավուշի մարզպետարանում:  Իջեւանի քաղաքապետարանի «Իջեւան» պաշտոնաթերթը լուսաբանելով դեսպանի այցը՝ մասնավորապես  գրել է. «Իսկ քաղաքի մուտքը զարդարող վարդերի առկայության մասին հիացմունքով արտահայտվեց դեսպանը` ընդգծելով, որ բարեկամությունը կտա իր արդյունքները»: Հարց է ծագում` եթե Իջեւանի մուտքին վարդեր չբացվեին, բարեկամությունն անպտո՞ւղ էր լինելու»: Փաստացի Տավուշի մարզպետարանի թերթը հանդիսացող «Տավուշ» մարզային լրատուն  էլ դեսպանի այցի, մարզպետարանում կայացած ընդունելության մասին գրել է. «Դեսպան Անրի Ռենոն շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, նշեց, որ իր համար մեծ պատիվ է լինել Տավուշի մարզում, ընդգծեց, որ հատուկ է ընտրել տարվա այս ժամանակահատվածը, որպեսզի առավելագույնս կարողանա իր համար բացահայտել Տավուշի մարզը»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031