Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Աշոտյանի՝ «Հարսնաքարում» կատարվածում չորրորդ հարթութուն գոյություն չունի

Հուլիս 09,2012 15:06

Այսօր «Հայելի» ակումբում լրագրողների խնդրանքով ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գնահատական տվեց «Հարսնաքարի» ողբերգական միջադեպի հետ կապված երեկ տեղի ունեցած զարգացումներին:

Ա. Աշոտյանը կատարված ողբերգության մեջ տեսնում է մարդկային, քաղաքական և իրավական հարթություններ: Մանրամասնելով՝ պարոն Աշոտյանն ասաց. «Մարդկային հարթություն, որտեղ կա ողբալի սպանություն, ցավ, վիշտ, նյարդային վիճակ, նստվածք: Քաղաքացիական հարթություն. այս ողբերգությունը, այո, քաղաքական ակտիվության համար նաև հիմք էր և առիթ: Առիթ հասկանալու, թե հետո ինչ անել, որ նման դեպքեր չկատարվեն և ոչ մեկիս հետ, թե ինչպես կարգավորվի այս դժբախտությունը, ինչպիսի լուծումներ տրվեն, որոնք հետո կկանխեն նման դժբախտության հավանականությունը»:

Վերջում Ա. Աշոտյանն անդրադառնալով իրավական հարթությանը՝ նկատեց. «Եվ, ի վերջո, երրորդը իրավական հարթությունն է: Չորրորդ հարթություն, քաղաքական հարթություն գոյություն չունի: Շեշտում եմ՝ մարդկային, քաղաքացիական և իրավական: Այս ողբերգությունը քաղաքականացնելու փորձերն ամբողջությամբ բարոյազրկում են մեր հասարակության բարոյական ցասումը, այս խնդրով տառապող, ջղայնացած, նստվածք ունեցող քաղաքացիների բարոյական ցասումը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031