Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի տեղեկատվական դաշտի անդրադարձը ԼՂՀ հասարակական-քաղաքական զարգացումներին չի կարելի համարժեք համարել

Հուլիս 09,2012 14:15

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում կայանալու են հերթական նախագահական ընտրությունները։ Միջազգային ճանաչման ձգտող երկրի համար ազատ, մրցակցային և թափանցիկ ընտրությունները շատ կարևոր են հետագա զարգացման և բոլոր ոլորտներում բարեփոխումների համար։

Ըստ այդմ էլ երիցս կարևորվում է, որպեսզի նախընտրական պայքարh անցնի կառուցողական քաղաքական բանավեճերի մթնոլորտում եւ հայտնվի հասարակության հետաքրքրության եւ ուշադրության կենտրոնում: Իսկ դա ապահովելու համար անհրաժեշտ է նաև Հայաստանի հանրության, տեղեկատվական դաշտի ներգրավվածությունը։ Մինչդեռ վերջիններիս անդրադարձը ԼՂՀ  հասարակական-քաղաքական զարգացումներին չի կարելի համարժեք  համարել:

Այս բացը լրացնելու համար Հայաստանի զանգվածային լրատվամիջոցներին կոչ ենք անում հետեւողական, շահագրգիռ ու պրոֆեսիոնալ լուսաբանում ապահովել Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրապայքարի գոնե վերջին փուլում։  Նկատի ունենալով ԼՂՀ-ում եւ ՀՀ-ում առկա գործընթացների շաղկապվածությունը՝ սա չափազանց կարևոր է երկու հանրապետությունների և նրանց հանրությունների համար:

Հուլիսի 9, 2012

Բորիս Նավասարդան – ԵՄԱ նախագահ

Գևորգ ՏերԳաբրիելյան – Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն

Ստեփան Գրիգորյան –  Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ

Նունե Սարգսյան – Մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ նախագահ

Մանվել Սարգսյան – Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն

Հովսեփ Խուրշուդյան – «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» ՀԿ ներկայացուցիչ

Աշոտ Մելիքյան – «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ

Արմեն Գրիգորյան – «Ժողովրդավարություն հանուն զարգացման» ՀԿ նախագահ

Արթուր Պապյան – «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ» ՀԿ նախագահ

Հայկազն Ղահրիյան – «Լրագիր» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր

Էդիկ Բաղդասարյան – «Հետք» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր

Թաթուլ Հակոբյան  – Լրագրող, «Սիվիլիթաս» հիմնադրամի փորձագետ

Միքայել Զոլյան –  Անկախ փորձագետ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031