Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ հուլիսի 5-ի երեկոյան, ժամը 19.30-ի սահմաններում Կողբ գյուղի մշակույթի տան հարակից բարում կողբեցի 18-ամյա Հ.Ա.-ն վիճաբանել է բարմեն աղջկա հետ, ապտակել նրան եւ մի հարված հասցրել աղջկա մեջքին: Երիտասարդը Երեւանի բուհերից մեկի երկրորդ կուրսի ուսանող է , աղջիկը` Ալավերդու տարածաշրջանի գյուղերից մեկի բնակիչ:
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնից տեղեկացանք, որ այս գործով կատարվում է հետաքննություն: Աղջկա ստացած վնասվածքները պարզելու համար կկատարվի դատաբժշկական փորձաքննություն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ