Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. «Ալիեւի վարչակարգը այդ դիվերսիաներով ուզում է ապացուցել, որ իզուր չենք այսքան զենք գնել»

Հուլիս 09,2012 13:16

Այսօր «Փաստարկ» ակումբում քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը նշեց, որ իրեն բարկացրել է այն, որ Հայաստանում որոշ ուժեր կոչ են անում սիրիահայերին հայրենադարձ անել. «Փոխանակ բանակցություններ վարեն Ռուսաստանի, ԱՄՆ-ի հետ, որ երաշխիքներ տան գոնե այն քաղաքներում, որտեղ մեծ թվով հայեր են բնակվում, հրոսակախմբեր չուղարկեն, պարապ նստած՝ ասում են հայրենադարձությունն ապահովենք»:

Անդրադառենալով ցեղասպանության թեմային, որ Ֆրանսիայի կողմից զուտ շա՞հն է խոսել, երբ ցեղասպանությունը ժխտող օրենսդրության ստեղծման համար քայլեր արեց՝ նա ասաց. «Թուրքիան ու Ֆրանսիան, իհարկե, վերջին 2 շաբաթվա ընթացքում մտերմանալու շատ քայլեր են արել: Կարծես թե Օլանդը հետ է կանգնում իր նախընտրական խոստումներից: Ճիշտ չի սպասել, որ Ֆրանսիան մոտակա կիսամյակում որեւիցե մի քայլ կանի»:

Ղարաբաղյան հարցի հետ կապված ասաց, որ միջնորդները նոր առաջարկություններ չունեն, ինչ որ հաստատվեց՝ այն է. «Մենք տեսնում ենք, որ հայտարարվում է այն, ինչ եղել է միշտ՝ ոչ ավել, ոչ պակաս: Որեւէ մեկը իշխանական թե ընդդիմադիր ճամբարից թող ինձ ապացուցի, որ հնչել է կոչ կամ խոստովանում, որ կա պատերազմական ճանապարհով հարցի լուծում: Ինչ անդրկուլիսների հետեւում է կատարվում՝ դա ուրիշ հարց»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի դիվերսիոն գործողություններին, ըստ Շաքարյանցի, դա արվում է դրսի ուժերի համար. «Ալիեւի վարչակարգը այդ դիվերսիաներով ուզում է ապացուցել, որ իզուր չենք այսքան զենք գնել, ցույց են տալիս, թե մենք մի բանի պատրաստ ենք, բայց ինչի՝ չեն կարող ասել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031