Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԳՆ-ն դեռ հույս ունի՞

Հուլիս 09,2012 12:50

 «ԱԳ նախարարի կողմից արտահահայտված հայկական կողմի դիրքորոշումն այդ հարցում մնում է ուժի մեջ»,- այսպես եւ առանց հավելյալ պարզաբանումների արձագանքեց Aravot.am-ի հարցին ՀՀ ԱԳՆ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության համակարգող Տիգրան Բալայանը։ Aravot.am-ը պարոն Բալայանից հետաքրքրվել էր` ընդամենը մի քանի ամիս առաջ հայկական դիվանագիտական եւ քաղաքական կորպուսը հրճվանքով հայտարարություններ էր շռայլում հայկական հարցի հաղթանակի մասին` արձագանքելով Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի շուրջ զարգացումներին: Կյանքը ցույց տվեց, որ Հայկակակն հարցը հերթական անգամ դարձավ եվրոպական պետությունների համար առեւտրի առարկա: Ի՞նչ արդարացում ունի ՀՀ ԱԳՆ-ն սրան:

Հիշեցնենք, որ Թուրքիան չեղյալ է համարել բոլոր պատժամիջոցները Ֆրանսիայի հանդեպ, ողջունել Ֆրանսիայի հետ ջերմ հարաբերությունների փուլի սկիզբը: Այդ մասին հինգշաբթի օրը Փարիզում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, քանի որ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը Ֆրանսիայում ուժի մեջ չմտավ։ Համատեղ ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը ասել է, թե օրինագիծը դժվար թե վերականգնվի։

Նախորդ օրը թեմայի շուրջ Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը պատասխանելով նույն հարցին նկատել էր, որ մեր դիվանագիտական կորպուսը պետք է լրջագույն սրբագրումներ կատարի իր աշխարհընկալումների մեջ. «Այդ հրճվողները լավ կանեն գոնե ներողություն խնդրեն հանրությունից` իրենց Գիքորի միամտության համար: Բավական է Հայաստան պետությունը եւ հայ ժողովրդին իրենց նման հիմար հրճվանքներով դնեն այսպիսի անհարմար իրավիճակների մեջ»: Դատելով Aravot.am-ին տրամադրած պատասխանից, ՀՀ ԱԳՆ-ում, փաստորեն, չեն պատրաստվում սրբագրումներ կատարել իրենց աշխարհընկալումների մեջ:

Ի դեպ, անրադառնալով սույն թեմային օրերս թուրքական «Անատոլու» գործակալությունն էլ մի տեղեկություն է տարածել, հաձայն որի, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը համոզմունք է հայտնել, որ ինչպես Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզին, այնպես էլ նորընտիր նախագահ, դեմոկրատ Oլանդը` հավատարիմ նախընտրական շրջանում իր տված խոստման, պատրաստակամ է հարցի վերաբերյալ նոր օրինագիծ մշակելու հանձնարարականին: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդի հայտարարության համաձայն, նոր նախագիծն առանձնապես չի տարբերվելու հնից: Այս մասին, սակայն, Ֆրանսիայի նախագահի գրասենյակից պաշտոնական տեղեկատվություն չկա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031