Վալիացի մոդել Իմոգեն Թոմասը, որի փառքը գագաթնակետին հասավ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռայան Գիգզի հետ սեքսուալ սկանդալի շնորհիվ, որոշել է «Twitter»-ում ուրախացնել երկրպագուների բանակին՝ տեղադրելով կիսամերկ կրծքերով իր լուսանկարներից մեկը: 29-ամյա մոդելը հաճելի հանգստյան օրեր է մաղթել նրանց եւ գրել. «Գուցե արդեն ծերանում եմ, քանի որ ցանկանում եմ շուտ տուն գնալ, կարոտում հարազատ բազմոցը, ընթրիքը եւ հեռուստացույցը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ