Լրահոս
Օրվա լրահոսը

ՖԻԴԵ-ն հաղթում է եւ խորապես ափսոսում

Հուլիս 09,2012 12:07

Սպորտային արբիտրաժային դատարանը մերժել է ամերիկյան փաստաբանական գրասենյակի հայցը, որը Վրաստանի եւ Անգլիայի շախմատային ֆեդերացիաների հանձնարարությամբ բողոքարկել էր ՖԻԴԵ-ի կանոնադրությամբ նախատեսված երկու փոխնախագահների փոխարեն հինգի նշանակումը:
Դատարանի փորձագիտական հանձնաժողովը եկել է եզրակացության, որ հակառակ պնդումներին, հինգ փոխնախագահ ունենալու նախաձեռնությունը ոչ թե ՖԻԴԵ-ի նախագահի միանձնյա որոշումն է, այլ հաստատվել է այդ կազմակերպության գլխավոր ասամբլեայում: Դատարանի որոշմամբ հայցվորները ՖԻԴԵ-ին պետք է վճարեն 125 հազար շվեյցարական ֆրանկ: Սակայն շախմատի միջազգային միությունը դրանից ուրախության զգացում չի ապրում: ՖԻԴԵ-ն տարածել է մի հայտարարություն, որում ասվում է, թե «Չնայած իր համար նպաստավոր այս ելքին, ինքը խորապես ափսոսում է այդ անլուրջ բողոքարկման պատճառով վատնված միջոցների եւ ջանքերի համար»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031