Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շարունակվում է ԼՂՀ պաշտպանության բանակի սպառազինումը եւ համալրումը

Հուլիս 09,2012 11:49

 Վերջին տարիներին պաշտպանության բանակն անհամեմատ դրական փոփոխություններ է կրել: Մասնավորապես, համալրվել է նոր սպառազինությամբ եւ տեխնիկայով, այդ թվում` հրետանային սարքավորումներով: Ավելացել է պայմանագրային եւ պարտադիր զինվորական ծառայություն իրականացնողների թվաքանակը: Բացի այդ, շարունակվում է նոր ավտոմոբիլային բարձր մարտունակությամբ տեխնիկայի ներկրումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԼՂՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը` օրերս «Եղնիկներ» զորամասում կայացած ասուլիսի ժամանակ:

Պարոն Հակոբյանը փաստեց, որ այս տարի առաջին անգամ 6 ամիս եւ 1 տարի ծառայած զինվորները ստացել են արձակուրդ:

2012-ի առաջին կիսամյակի տվյալներով` հակառակորդի կողմից կրակոցների քանակը գերազանցվել է երկու, իսկ դիվերսիոն-հետախուզական խմբերի գործողությունները` 4 անգամ. կատարված 2 գործողությունների արդյունքում մահացել է մեկ եւ վիրավորվել 3 հայ զինծառայող, իսկ մնացած դեպքերում ադրբեջանական դիվերսիաները կրել են կորուստներ. «Առաջնագծում իշխողի դերը պահպանելու հարցում մենք վճռական ենք, հակառակ դեպքում պատերազմ սկսվի»,-ասաց նախարարը:

Նախորդ տարվա համեմատ` գրանցվել է արտակարգ իրավիճակների եւ մարմնական վնասավածքների քանակի նվազում: «Ընդհանուր կարգապահական իրավիճակը վերահսկելի է, սակայն յուրաքանչյուր զինծառայողի մահ կորուստ է մեզ համար: Զինծառայողները վերահսկողության տակ են եւ ցանկացած պահի կարող են զանգել հրամանատարներին կամ ինձ: Մեր հեռախոսահամարները փակցված են բոլոր զորամասերում»,-ասաց Մովսես Հակոբյանը:

Նախարարի խոսքով, մայիսի 9ին` Շուշիի ազատագրման եւ ԼՂՀ պաշտպանության բանակի կազմավորման 20 ամյակի առիթով Ստեփանակերտի հրապարակում կազմակերպված զորահանդեսն առանձնացել է մինչ այդ եղածներից. «Երկար ժամանակ ադրբեջանական ԶԼՄ-ները ոչինչ չէին ասում, սակայն հետո հնչեցրեցին, թե զորահանդեսի տեխնիկան բերվել է ՀՀ-ից, մինչդեռ ոչինչ ՀՀ-ից բերված չի եղել` բացառությամբ ուղղաթիռների: Զորահանդեսին ցուցադրվածը մեր սպառազինության 5 տոկոսն էր միայն, մնացած 95-ը մարտական խնդիրներ է կատարում: Արձագանքը մի քանի անգամ գերազանցել է ծախսված գումարներին»,-հավելեց հրամանատարը:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031