ՎԻԵՆՆԱ, 5 հուլիսի, 2012թ. – ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյեն կայցելի Ադրբեջան, Վրաստան և Հայաստան մյուս շաբաթ, որտեղ հանդիպումներ կունենա պետության ղեկավարների, քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Զանյեն հանդիպումներ կունենա Բաքվում հուլիսի 8-ին և 9-ին, Թբիլիսիում և Բաթումիում հուլիսի 10-ին և 11-ին և Երևանում հուլիսի 11-ին և 12-ին:
Այցի ընթացքում Գլխավոր քարտուղարը բարձրաստիճան պաշտոնյաների` այդ թվում պետությունների արտաքին գործերի նախարարների հետ կքննարկի համագործակցությունը ռազմաքաղաքական, տնտեսական և բնապահպանական, ինչպես նաև մարդկային ուղղություններով:
Գլխավոր քարտուղարը մամլո ասուլիսներ կունենա Բաքվում, Թբիլիսիում և Երևանում:
Կարդացեք նաև
ԵԱՀԿ քարտուղարություն